Անչելոտի. ««Բեռնաբեուում» բազում comeback-ներ են եղել»

Անչելոտի. ««Բեռնաբեուում» բազում comeback-ներ են եղել»

09/04/2025 - 11:20

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունից (0:3) հետո գնահատել է «արքայական» ակումբի` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը.

«Նման պարտությունից հետո տպավորություն է, թե պայքարը շարունակելու շանս չունենք, բայց ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ փոխել։ Ոչ ոք չէր սպասում, որ «Արսենալը» տուգանայինից երկու գոլ կխփեր, ուստի կարող է տեղի ունենալ ամեն ինչ։ Շատ բարդ է լինելու, բայց «Բեռնաբեուում» (խմբ.` «Ռեալի» տնային ստադիոնը) բազում comeback-ներ են եղել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը երկու գոլ է խփել տուգանայինի իրացումից հետո։

Կողմերը պատասխան մրցավեճը կանցկացնեն ապրիլի 16-ին Մադրիդում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Ռայսի գոլերը`

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023