«Ռեալը» հետևում է եվրոպական ֆուտբոլի երկու ծագող աստղերի խաղին

«Ռեալը» հետևում է եվրոպական ֆուտբոլի երկու ծագող աստղերի խաղին

23/03/2025 - 12:15

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է եվրոպական երկու ծագող աստղերի խաղին` Դեն Հեյզենին («Բորնմութ») և Յորել Հաթոյին («Այաքս»), հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն` «արքայական» ակումբի սկաուտները ներկա են եղել Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի Նիդերլանդներ – Իսպանիա (2:2) հանդիպմանը և մանրակրկիտ ուսումնասիրել 19-ամյա Հեյզենի խաղը։ Նա այդ խաղում նորամուտն էր նշում Իսպանիայի ազգային հավաքականում։

«Ռեալի» սկաուտներն այդ խաղում ուսումնասիրել են նաև Նիդերլանդների հավաքականի 19-ամյա պաշտպան Յորել Հաթոյի խաղը, սակայն նրանց ավելի է դուր եկել Հեյզենի խաղաոճը։

Նշվում է, որ Հեյզենի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»։ Լոնդոնյան գրանդի ներկայացուցիչները նույնպես ներկա են եղել Նիդերլանդներ – Իսպանիա հանդիպմանը։

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել է, որ 19-ամյա պաշտպանի հրաժարագինը «Բորնմութի» հետ գործող պայմանագրով 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հեյզենն անգլիական ակումբ է տեղափոխվել 2024 թ. ամռանը, 27 խաղում խփել 2 գոլ։

Հաթոն Ամստերդամի «Այաքսի» համակարգում է 2018 թ. հուլիսից, 103 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 4 անգամ, խաղընկերներին օգնել է աչքի ընկնել 9 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023