Սլոթը նշել է այն ակումբներին, որոնք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան

Սլոթը նշել է այն ակումբներին, որոնք կարող են հաղթել Չեմպիոնների լիգան

12/03/2025 - 16:43

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը Չեմպիոնմերի լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ին պարտվելուց հետո նշել է մրցաշարի գլխավոր ֆավորիտներին.

«ՊՍԺ-ն կարող է նվաճել տիտղոսը, բայց նրանք միակը չեն, որը կարող է անել դա։ Դեռ շատ հանդիպումներ կան, և բախտը նույնպես իր դերը կարող է ունենալ։

Առաջնություններում չեմպիոն դառնում են այն ակումբները, որոնք կայուն են եղել ամբողջ մրցաշրջանի ընթացքում, բայց նույնը բարդ է ասել Չեմպիոնների լիգայի համար, երբ խոսքը երկխաղանոց դիմակայության մասին է, որտեղ արդյունքի վրա կարող են ազդել բախտը և մրցավարական որոշումները։ Բարեբախտաբար, ՊՍԺ-ի դեմ խաղերում հիանալի մրցավարներ էին աշխատում։

«Լիվերպուլը» ոչ բոլոր թիմերին է հանդիպել։ Այս պահին ինձ շատ է դուր գալիս «Բարսելոնան»։ «Արսենալն» ու «Ռեալը» նույնպես լավ թիմ ունեն, «Բավարիան» է տպավորում։

Շատ բարդ պայքար է սպավում, և եթե նորից 11-մետրանոցներ լինեն, միգուցե, լրիվ այլ ակումբի հաղթի։

ՊՍԺ-ն նույնպես կարող է նվաճել տիտղոսը։ Եթե շարունակեն խաղալ այսպես, իսկ ֆուտբոլիստները պահեն մարզավիճակը, ապա նրանք հիանալի շանսեր ունեն։ «Պարի Սեն-Ժերմենը» Եվրոպայի ամենահարուստ ակումբներից է, ուստի զարմանալի չէ, որ նրանք ամեն տարի պայքարում են տիտղոսների համար»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ՊՍԺ-ի դեմ դիմակայության առաջին հաղթել էր 1:0, իսկ պատասխան խաղը պարտվել նույն հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոցներում հաջողությունն ուղեկցել է փարիզյան գրանդին, որը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023