«Արսենալն» առաջարկ է արել «Բավարիայի» աստղին
«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել «Արսենալում», գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի` լոնդոնյան գրանդն առաջարկ է արել 29-ամյա ֆուտբոլիստին։ «Զինագործները» հատուկ նամակով դիմել են նրան։ Դա այն հիմնական պատճառներից է, որ Կիմիխը դեռ չի շտապում «Բավարիայի» հետ երկարաձգել 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը։
Գերմանացի կիսապաշտպանը «ռեկորդ մայսթերի» ղեկավարներին տեղեկացրել է ստացած առաջարկի մասին։ Չնայած դրան` կողմերը համաձայնագրի երկարաձգման հարցում այժմ բանակցում են։
Մյունխենյան գրանդը պատրաստ է մինչև 2028 թ. հունիսի 30-ը երկարաձգել պայմանագիրը Կիմիխի հետ և նրան, նախքան հարկերի վճարումը, տալ տարեկան 20-22 միլիոն եվրո աշխատավարձ։
Կիմիխը «Բավարիա» է տեղափոխվել 2015 թ. հուլիսին, 426 խաղում խփել 43 գոլ, կատարել 114 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Բավարիա, Յոզուա-Կիմիխ, տրանսֆերներ, Ֆլորիան Պլետենբերգ