ՊՍժ-ն 50 մլն եվրո արժությամբ տրանսֆեր է իրականացրել
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն գնել է «Ռենի» վինգեր Դեզիրո Դուեի տրանսֆերը։ Փարիզյան ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ըստ Transfermarkt-ի` «Պարի Սեն-Ժերմենը» ֆրանսիացի եզրային հարձակվողի տեղափոխության համար վճարել է 50 մլն եվրո։
Այդ գործարքը դարձել է «Ռենի» պատմության երկրորդ ամենաթանկ վաճառքը և զիջում է միայն Ժերեմի Դոկուի ռեկորդին։ 2023 թ. ամռանը «Մանչեսթեր Սիթին» բելգիացի Դոկուին ձեռք է բերել 60 մլն եվրոյով։
Դեզիրե Դուեն «Ռենի» սան է, որի կազմում 76 խաղում խփել է 8 գոլ, կատարել 7 ասիստ։ Նա Ֆրանսիայի օլիմպիակա հավաքականի կազմում մասնակցեց Փարիզ-2024-ին և դարձավ արծաթե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Դեզիրե Դուե, ՊՍԺ, տրանսֆերներ