Մորատան` Եվրոների պատմության երրորդ լավագույն ռմբարկու
Եվրո-2024-ի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը B խմբի առաջին տուրում 3:0 հաշվով հաղթեց Խորվաթիային։
«Ֆուրիա ռոխայից» հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ, հարձակվող Ալվարո Մորատան, որը 29-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու բացեց հաշիվը։
Եվրոպայի առաջնություններում 31-ամյա հարձակվողը խփել է 7-րդ գոլը։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը գրում է, որ Մորատան դարձել է Եվրոների պատմության երրորդ լավագույն ռմբարկուն։ Այդ ցուցանիշով նա հավասարվել է Անտուան Գրիզմանին (Ֆրանսիա) և Ալան Շիրերին (Անգլիա)։
Առջևում միայն Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 14 գոլ) և Միշել Պլատինին (Ֆրանսիա, 9) են։
Մորատան Իսպանիայի հավաքականում 74 խաղում խփել է 36 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական