Լեո Մեսսին վնասվածք է ստացել
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» 3:1 հաշվով հաղթեց «Նեշվիլին»` դուրս գալով հաջորդ փուլ։
«Ինտեր Մայամիի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լեո Մեսսին, ով առաջին խաղակեսում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ ընդմիջմանը փոխարինվեց։
Հանդիպումից հետո ԱՄՆ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ արգենտինացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել.
«Նրա աջ ոտքի մկանները ծանրաբեռնված են։ Մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել և փորձեցինք հասկանալ` արդյո՞ք նա կարող է մի փոքր ավելի երկար դիմանալ, բայց նա անհարմարություն ուներ։
Կարծում եմ` շաբաթ օրվա հանդիպումը Մեսսին բաց կթողնի»,- մեջբերում է Sportskeeda-ն։
Հավելենք, որ «Ինտեր Մայամին» հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 16-ին և ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 5-րդ խաղում հյուրընկալվելիս կմրցի «ԴիՍի Յունայթեդի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Խերարդո Մարտինո, ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգա, Չեմպիոնների-լիգա