Մեսսիի ու Սուարեսի հերթական բենեֆիսը. Ինտեր Մայամին` ՉԼ 1/4 եզրափակիչում է 🎥

Մեսսիի ու Սուարեսի հերթական բենեֆիսը. Ինտեր Մայամին` ՉԼ 1/4 եզրափակիչում է 🎥

14/03/2024 - 11:43

ԿՈՆԿԱԿԱՖ-ի (Խմբ.` Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիա) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» ամերիկյան դիմակայությունում մրցեց «Նեշվիլի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան խաղում «Ինտեր Մայամին» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ` դուրս գալով քառորդ եզրափակիչ։

Խերարդո Մարտինոյի թիմի գոլերը խփեցին Լեո Մեսսին, Լուիս Սուարեսը և Ռոբերտ Թեյլորը։ Հյուրերի կազմից էլ աչքի ընկավ Սեմ Սարիջը։

Մեսսին ու Սուարեսը նաև մեկական գոլային փոխանցում կատարեցին։

«Ինտեր Մայամին» 1/4 եզրափակիչում մրցելու է «Մոնտերեյ» (Մեքսիկա) – «Ցինցինատի» (ԱՄՆ) դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023