Գունկոն` Գլուշակովի աշխատավարձի մասին. «Կոպեկներ են` հայկական չափանիշներով»
Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմտրի Գունկոն խոսել է ակումբի նորեկ Դենիս Գլուշակովի աշխատավարձի մասին.
«Գլուշակովն այն ֆուտբոլիստներից է, որին վաղուց ճանաչում եմ։ Ես 4 տարի առաջ գլխավորեցի «Խիմկին» և երկար ժամանակ բանակցություններ էի վարում Գլուշակովի հետ. ցանկանում էի աշխատել նրա հետ։
Այդ ժամանակ չեղավ, սակայն այժմ ստացվեց։ Ամենակարևորն այն է, որ Գլուշակովը ցանկանում է խաղալ։ Ցանկանում էր խաղալ և խաղաց, և նա դա արդեն ապացուցել է` «Փյունիկի» դեմ խաղում (1:1) անցկացնելով 45 րոպե։ Դա հիմնական խթանիչն որ, որը ստիպեց ակումբին և մարզչական շտաբին պայմանագիր կնքել նրա հետ։ Մենք հասկանում ենք կարիերան շարունակելու նրա ցանկությունը։
Նա դեռ բավարար ուժ և կարողություն ունի` խաղալու համար։ Մենք տեսնում ենք, որ նա մեծ փորձ ունի, կան խաղային որակներ, որոնք նա կարող է կիրառել մարզումային աշխատանքում և, իհարկե, խաղադաշտում` պաշտոնական հանդիպումներում։ Ըստ իս` սա ամենակարևորն է, և չնայած տարիքին, նա շատ աշխատասեր է։
Գլուշակովը ոչ միայն թիմի, այլև Հայաստանի առաջնության ամենափորձառու ֆուտբոլիստներից է։ Կարծում եմ` Հայաստանում նա կունենա նույն հարգանքը, որը վաստակել էր նաև Ռուսաստանում։
Պետք է նշել, որ Գլուշակովը այստեղ չի եկել հանուն գումարի։ Դենիսի խաղալու ցանկությունը գերակշռում է ֆինանսական բաղադրիչին, և նույնիսկ հայկական չափանիշներով նրա աշխատավարձը կոպեկներ է»,- մեջգերում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը։
Հավելենք, որ ռուս անվանի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը վերջերս է պայմանագիր կնքել «Ուրարտուի» հետ։ 37-ամյա ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել «Լոկոմոտիվի», «Սպարտակի», «Խիմկիի», «Պարի ՆՆ»-ի և Ռուսաստանի հավաքականի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Դենիս Գլուշակով, Դմիտրի Գունկո, Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-առաջնություն, հայկական-ֆուտբոլ, Ուրարտու, տրանսֆերներ