Խավի. «Բարսան շատ լավ էր խաղում և արեց ամեն ինչ` հաղթելու համար»
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.
«Ֆուտբոլում այսպես է լինում, երբ բազմիցս ներում ես մրցակցին։
«Բարսան» շատ լավ էր խաղում և արեց ամեն ինչ` հաղթելու համար։ Հաղթանակի հասնելու համար բավարար քանակի գոլային պահեր ստեղծեցինք։ Պետք է սկսենք ավելի լավ գործել մրցակցի տուգանային հրապարակում։
Կարծում եմ` երկու միավոր կորցրինք։ Վաստակեցինք ընդամենը մեկ միավոր, ինչն անբավարար է։
Եթե կա որևէ բան, ինչի վրա պետք է կենտրոնանանք, արդյունավետությունն է։ Չպետք է ներենք մրցակցին նման դեպքերում։ Պետք է ինքներս մեզնից ավելին պահանջենք։
Թիմը լավ ֆուտբոլ ցույց տվեց, սակայն երբ մինչև վերջ չես ճնշում մրցակցին, այսպես է լինում։
Հիասթափված եմ, քանի որ կարծում եմ` պետք է հաղթեինք այս խաղում։ Ես ուզում եմ լավատես լինել, և մենք կկատարելագործվենք»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Վալենսիա