Բարսելոնայի հերթական ձախողումը. «բլաուգրանան» միավորը կիսեց Վալենսիայի հետ 🎥

Բարսելոնայի հերթական ձախողումը. «բլաուգրանան» միավորը կիսեց Վալենսիայի հետ 🎥

17/12/2023 - 10:22

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առվաելություն, միևնույն է, Խավիի թիմը չկարողացավ հաղթանակ տոնել. գրանցվեց 1:1 հաշիվը։

Կատալոնական ակումբի կազմից հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացեց Ժոաու Ֆելիքսը, իսկ «չղջիկների» պատասխան գոլը 70-րդ րոպեին խփեց Հուգո Գիլյամոնը։

Հանդիպման հերոս դարձավ «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, ով կատարեց 7 սեյվ։

Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» վաստակեց 35 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

«Վալենսիան», 20 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023