Թրիլլեր «Մոլինյուում». Վուլվզը ֆանտաստիկ comeback արեց Տոտենհեմի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
Կարելի է ասել` լոնդոնյան ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 3-րդ րոպեին Բրենան Ջոնսոնը բացեց հաշիվը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «գայլերն» ունեին շոշափելի խաղային առավելություն, սակայն մինչև խաղավարտ չէր հաջողվում խփել պատասխան գոլը։
Երբ թվում էր` «խթանները» կպահպանեն հաղթական հաշիվը, Գարի Օ’Նիլի թիմը ֆանտաստիկ comeback արեց` երկու գնդակ խփելով մրցավարի կողմից ավելացված ժամանակում։
Նախ 90+1-րդ րոպեին Պաբլո Սարաբիան հավասարեցրեց հաշիվը, ապա 90+7-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Մարիո Լեմինային, ով խփեց տանտերերի հաղթական գոլը։
Այսպիսով, «Վուլվերհեմպտոնը» թրիլլերային հաղթանակ կորզեց, ինչից հետո վաստակեց 15 միավոր` բարձրանալով 12-րդ հորիզոնական։
«Տոտենհեմը», 26 միավորով, 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենան Ջոնսոն, Մարիո Լեմինա, Պաբլո-Սարաբիա, Վուլվերհեմփթոն, Տոտենհեմ