Ատալանտան հաղթում է և բարձրանում լավագույն քառյակ 🎥

Ատալանտան հաղթում է և բարձրանում լավագույն քառյակ 🎥

09/01/2021 - 22:09

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Բենեվենտոն» սեփական հարկի տակ ընդունեց «Ատալանտային» և պարտվեց խոշոր՝ 1։4 հաշվով։

Յոսիպ Իլիչիչի, Ռաֆայել Տոլոյի, Դուվան Սապատայի և Լուիս Մուրիելի գոլերին տանտերերը պատասխանեցին միայն մեկ գնդակով, որն իր ակտիվում գրանցեց Մարկո Սաուն։

Ատալանտան շարունակում է տպավորել իր խաղով․ թիմը չի պարտվել Ա սերիայի վերջին 7 հանդիպումներում՝ տանելով 5 հաղթանակ, որից 3-ը անընդմեջ։

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակում է 31 միավոր և ժամանակավորապես հանգրվանում Ա սերիայի լավագույն քառյակում՝ դուրս մղելով այնտեղից «Յուվենտուսին», որն իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ հունվարի 10-ին, երևանի ժամանակով ժամը 23։45-ին։ Թուրինյան ակումբը տնային խաղում ուժերը կչափի «Սասուոլոյի» դեմ։

«Բենեվենտոն» այս պարտությունից հետո մնաց նախապես վաստալած 21 միավորով՝ հանգրվանելով մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023