3 գոլեր, 3-ն էլ գլխով. Աթլետիկը կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

3 գոլեր, 3-ն էլ գլխով. Աթլետիկը կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

30/03/2019 - 01:51

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրը մեկնարկեց «Ժիրոնա» – «Աթլետիկ» հանդիպումով: Բիլբաոյի թիմը հաղթեց. «Ժիրոնա» – «Աթլետիկ»՝ 1:2:

Հանդիպման 37-րդ րոպեին Ստուանին գլխի դիպուկ հարվածով բացել հաշիվը: 53-րդ րոպեին Ինյակի Ուիլյամսը դարձյալ գլխի հարվածով հավասարեցվել է հաշիվը:

Հանդիպման 3-րդ և «Աթլետիկի» հաղթական գոլը նորից գլխով է խփվել. 59-րդ րոպեին Ուիլյամսի փոխանցումից հետո Գարսիան գրավել է դարպասը:

Այս հաղթանակից հետո «Աթլետիկը» 40 միավորով բարձրանում է 8-րդ հորիզոնական, «Ժիրոնան» 34 միավորով մնում է 12-րդ տեղում:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022