Պաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը ձեռք բերեց Պորտուի պաշտպանին

Պաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը ձեռք բերեց Պորտուի պաշտպանին

05/10/2020 - 22:14

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Պորտուի» ձախ պաշտպան Ալեքս Տելեսին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «4+1» տարբերակով, իսկ մանկունյական ակումբը 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 15 մլն եվրո։

Ալեքս Տելեսը 2016 թվականից հանդես է գալիս «Պորտուի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ մասնակցել է 195 հանդիպման՝ դառնալով 26 գոլի և 57 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023