10 հազար ֆունտի դիմաց մեկը մեկի դեմ ֆուտբոլ` ի պատասխան քննադատության. Մուդրիկի արձագանքը երկրպագուին 📸

10 հազար ֆունտի դիմաց մեկը մեկի դեմ ֆուտբոլ` ի պատասխան քննադատության. Մուդրիկի արձագանքը երկրպագուին 📸

05/02/2024 - 19:15

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում 2:4 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»։

Հանդիպումից հետո «ազնվականների» վինգեր Միխայիլ Մուդրիկն արժանացել է երկրպագուներից մեկի քննադատությանը։

Daily Mail-ը հայտնում է, որ երկրպագուն ուկրաինացի ֆուտբոլիստին գրել է սոցցանցերից մեկի միջոցով և հետագայում հրապարակել դրա screeshot-ը։

Կողմերի միջև եղել է հետևյալ երկխոսությունն է.

Երկրպագու. «Ի՞նչ է քեզ հետ կատարվում։ Դու մոռացե՞լ ես` ինչպես են ֆուտբոլ խաղում։ Պետք է ինչ-որ բան փոխել։ Միգուցե պետք է բարելավել մեկը մեկի դեմ խաղը։ Ամեն դեպքում, երբ դու խաղում ես մենք մեկ ֆուտբոլիստ քիչ ունենք դաշտում։

Մուդրիկ. «Արի 10 հազար ֆունտի դիմաց մեկը մեկի դեմ ֆուտբոլ խաղանք»։

Երկրպագու. «Եղբայր, ես նույնիսկ իմ գրպանից պատրաստ եմ վճարել քեզ, երբ դու գոլի հեղինակ դառնաս»։

Մուդրիկ. «Դու գլուխ հանո՞ւմ ես ֆուտբոլից»։

Երկրպագու. «Մոռացի՛ր մեզ, խնդրում եմ»։

Երկրպագուն այս երկխոսության screenshot-ը հրապարակելիս գրել է նաև` «Ես չեմ ափսոսում, որ գրել եմ նրան։ «Չելսի», մեզ պատասխաններ են անհրաժեշտ» երկտողը։

Հիշեցնենք, որ Միխայիլ Մուդրիկը 2023 թ. հունվարին է 70 մլն եվրոյի դիմաց Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել «Չելսի», որի կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023