Չելսին կրկին ձախողվեց` գոլառատ խաղում պարտվելով Վուլվզին 🎥

Չելսին կրկին ձախողվեց` գոլառատ խաղում պարտվելով Վուլվզին 🎥

04/02/2024 - 20:27

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։

«Ազնվականները» հերթական անհաջող հանդիպում անցկացրին` պարտվելով 2:4 հաշվով։

«Գայլերի» կազմից փայլեց Մաթեուս Կունիան` դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իսկ լոնդոնյան ակումբի պաշտպան Աքսել Դիսասին գրավեց սեփական դարպասը։

Մաուրիսիո Պոչետինոյի թիմի գոլերը խփեցին Քոուլ Պալմերն ու Տիագո Սիլվան։

Այս հաղթանակից հետո «Վուլվզը» վաստակեց 32 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց հենց «Չելսիին»` բարձրանալով 10-րդ հորիզոնական։

«Թոշակառուները» մնացին 31 միավորով և նահանջեց 11-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023