ՕԽ. Ֆրանսիան գերթրիլլերային պայքարում հաղթեց ՀԱՀ-ին🎥

ՕԽ. Ֆրանսիան գերթրիլլերային պայքարում հաղթեց ՀԱՀ-ին🎥

25/07/2021 - 14:40

Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի 2-րդ տուրում Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը A խմբի մրջանակում մրցեց ՀԱՀ-ի ընտրանու դեմ։

Հանդիպումն անցել է գերթրիլլերային և հետաքրքիր պայքարում, կողմերը միասին վերցրած խփել են 7 գոլ, սակայն ամեն ինչ հերթով։

Դեռ առաջին կեսում Հարավաֆրիկյան Հանարպետության ֆուտբոլիստները կարող էին մի քանի գնդակի առավելություն ստանալ։

Նախ 23-րդ րոպեին հարվածայաին դիրքում էր հայտնվել աֆրիկացիների հարձակվող Էվիդենս Մակգոպան, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ապա 41-րդ րոպեին ՀԱՀ-ը 11-մետրանոց հարված վաստակեց, սակայն Լյութեր Սինգի հարվածից հետո «եռագույններին» կրկին փրկեց դարպասաձողը։

Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։

53-րդ րոպեին, ի վերջո, ՀԱհ-ը, բացեց խաղի հաշիվը. Կոբամելու Կոդիսանգը, օգտվելով ֆրանսիացիների պաշտպանների ու դարպասապահի անհամաձայնեցված գործողություններից, առաջ մղեց իր հավաքականին։

Սակայն, 58-րդ րոպեին, Ֆրանսիայի հավաքականը բաց թողած գոլից հետո առաջին իսկ վտանգավոր գրոհի ժամանակ հավասարեցրեց հաշիվը. Ռանդալ Կոլո Մուանիի` ձախ եզրից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Անդրե-Պիեր Ժինյակը։

Լուսատախտակին 1:1 հաշվի վառվելուց հետո դաշտում հարաբերական անդորր էր տիրում, բայց 72-րդ րոպեին Դավիդ Նոթոանեի սաները կրկին առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Էդիվենս Մակգոպան։

«Եռագույնները» չընկճվեցին բաց թողած գոլից հետո և կրկին շատ արագ հավասարեցրին հաշիվը. 78-րդ րոպեին Ժինյակը գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 2:2։

Ընդամենը 3 րոպե անց` 81-րոպեին, աֆրիկացի տղաները ևս մեկ անգամ առաջ անցան հաշվի մեջ. ֆանտաստիկ հարվածով հաշիվը 3:2 դարձրեց Տեբոհո Մոկոենան։

Թվում էր` այդ հարվածից հետո Սիլվիան Ռիպոլի սաներն իրենց մեջ այլևս ուժ չեն գտնի խաղը փրկել, սակայն նրանք ոչ միայն խփեցին պատասխան գնդակը, այլև հաղթանակ կորզեցին։

Նախ 85-րդ րոպեին Անդրե-Պիեր Ժինյակը, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, դարձավ հեթ-տրիկի հեղինակ, ապա 90+2-րդ րոպեին Տեժի Սավանյեն հաղթանակ պարգևեց «եռագույններին»։

Հատկանշական է, որ ՀԱՀ-ի ֆուտբոլիստները 90+5-րդ րոպեին կարող էին փրկել այս խաղը, սակայն Լյուկ Ֆլյորսը վրիպեց անհավանական դիրքից` դատարկ դարպասի դիմաց 2-3 մետրից հարվածելով բարձր։

Այսպիսով, Ֆրանսիայի օլիմպիական հավաքակականը, գերթրիլլերային պայքարում անցած, խաղում 4:3 հաշվով հաղթանակ կորզեց ՀԱՀ-ի ընտրանու դեմ խաղում։

Ֆրանսիացիները A խմբի շրջանակում վաստակեցին 3 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

հԱՀ-ը, կրելով երկրորդ պարտությունը, մնաց 0 միավարով և դուրս մնաց հետագա պայքարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023