2011-2020թթ․ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների եռյակը՝ ըստ IFFHS-ի

2011-2020թթ․ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների եռյակը՝ ըստ IFFHS-ի

03/02/2021 - 16:45

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, կազմել է 2011-2020 թվականների Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների եռյակը։

Վարկանշային ցուցակում ընդգրկվել են ֆուտբոլիստներ այն երկրներից, որոնք ընդգրկված են ԿՈՆՄԵԲՈԼ-ի կազմում։

Լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին։

Երկրորդը ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն է։

Լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը, ով այս պահին իր մրցելույթները շարունակում է Բրազիլական «Սան Պաուլո» ակումբում։

Հատկանշական է, որ լավագույն եռյակի բոլոր ֆուտբոլիստներն էլ կարիերայի մի հատվածում հանդես են եկել «Բարսելոնայի» կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023