Լեո Մեսսին փրկում է Բարսայի կաշին🎥

Լեո Մեսսին փրկում է Բարսայի կաշին🎥

14/12/2020 - 01:51

Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Լևանտեի» դեմ։

Կատալոնական ակումբն ողջ խաղի ընթացքում ունենալով տոտալ առավելություն՝ երկար ժամանակ չէր կարողանում խփել այդքան սպասված գնդակը։ Միայն 76-րդ րոպեին Լեո Մեսսին կարողացավ գոլի հեղինակ դառնալ և անչափ կարևոր հաղթանակ պարգևել իր թիմին։

Այս հաղթանակից հետո Ռոնալդ Կումանի սաները վաստակեցին 17 միավոր և բարձրացան 8-րդ հորիզոնական։ «Բարսելոնան» առաջնության առաջատարներ «Ռեալ Սոսիեդադին» և «Ատլետիկո Մադրիդին» զիջում է 9 միավոր։ «Լևանտեն» 11 միավորով 18-րդն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023