ՖԻՖԱ-ն, հնարավոր է, լուրջ պատժամիջոցներ կիրառի Բրազիլիայի դեմ

ՖԻՖԱ-ն, հնարավոր է, լուրջ պատժամիջոցներ կիրառի Բրազիլիայի դեմ

23/11/2023 - 17:49

ԱԱ-2026-ի որակավորկան փուլի 6-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Արգենտինայի ընտրանուն։

Այդ հանդիպման մեկնարկը 27 րոպեով հետաձգվել էր` «Մարականա» մարզադաշտի տրիբունաներից մեկում բրազիլացի ոստիկանների և արգենտինացի երկրպագուների միջև տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի պատճառով։

Ինչպես տեղեկացնում է Ge Globo-ն, ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել կատարվածի առթիվ. այժմ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիային լուրջ պատժամիոցներ է սպառնում։

Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության` հանդիպման կազմակերպիչն է պատասխանատու մարզադաշտում հավաքված երկրպագուների կարգուկանոնի և անվտանգության ապահովման համար։

Հավանական պատժամիջոցների թվում են խոշոր տուգանքը, «Մարականա» մարզադաշտի տրիբունայի մասնակի կամ ամբողջական փակում կամ մարզադաշտի ամբողջական որակազրկում։

Հավանական պատժամիջոցների թվում է նաև, որ Բրազիլիայի հավաքականն առաջիկա իր մի քանի հանդիպումները կանցկացնի չեզոք մարզադաշտում։

Բացի այդ, քննարկվելու է նաև Բրազիլիայի հավաքականից ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակից միավորների հանումը և, առհասարակ, զրկումը հետագա մասնակցության իրավունքից։

Հատկանշական է, որ պատժամիջոցի կիրառման հստակ ժամկետ չի նշվում, քանի որ ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի հաջորդ հանդիպումները կայանալու են 2024 թ. սեպտեմբերին։

Նշենք, որ ներկա պահին «պենտակամպիոնները» ԱԱ-2026-ի ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորկան փուլի շրջանակում անցկացրած 6 խաղից հետո վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է միայն 6-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023