Օլիվիե Ժիրուն կավարտի միջազգային կարիերան

Օլիվիե Ժիրուն կավարտի միջազգային կարիերան

24/05/2024 - 14:17

Օլիվիե Ժիրուն հայտարարել է, որ Եվրո-2024-ից հետո կավարտի միջազգային կարիերան ու այլևս հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականի կազմում։

«Անկասկած` կկարոտեմ հավաքականում մրցելույթներս, բայց ավարտելու ճիշտ պահն է։ Պետք է տեղս զիջեմ երիտասարդներին»,- նշել է 37-ամյա ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է L’Equipe-ն։

Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի կազմում 131 խաղում խփել է 57 գոլ։ Նա «եռագույնների» պատմության լավագույն ռմբարկուն է։ Հարձակվողը հավաքականի կազմում նորամուտը նշել է 2011 թ. նոյեմբերի 11-ին։ Ժիրուն 2016 թ. Ֆրանսիայի հետ դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, 2018 թ.` աշխարհի չեմպիոն, 2021 թ.` Ազգերի լիգայի հաղթող, իսկ 2022 թ.` աշխարհի փոխչեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023