Փյունիկի տնային հանդիպումներն այսուհետ տոմսով են

Փյունիկի տնային հանդիպումներն այսուհետ տոմսով են

11/09/2019 - 19:27

«Փյունիկի» տնային հանդիպումներին ստադիոնից հետևելը հետայսու անվճար չի լինի:

Ակումբը հայտնում է, որ առաջիկա հանդիպումից սկսած հարկավոր է լինելու տոմսեր գնել:

Սեպտեմբերի 13-ին` ժամը 19:15-ին «Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի «Ալաշկերտին»:

Խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել սեպտեմբերի 12-ից «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից (Վարդանանց փողոց):

Տոմսերի արժեքը՝ 200 դրամ: Տոմսարկղերի աշխատանքային ժամերն են՝ 12:00-ից 20:00:

Տոմսարկղերում կուտակումներից խուսափելու համար «Փյունիկ» ՖԱ-ն խորհուրդ է տալիս տոմսերը գնել հնարավորինս շուտ

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023