Վուլվզը հավասարվեց Յունայթեդին՝ մոտենալով ՉԼ գոտուն?

Վուլվզը հավասարվեց Յունայթեդին՝ մոտենալով ՉԼ գոտուն?

20/06/2020 - 22:54

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Վուլվերհեմպտոնը» հյուրընկալվել էր հետնապահների թվում ընթացող «Վեսթ Հեմին», որը պայքարում է բարձրագույն առաջնությունում պահպանելու համար։

Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մի շարք գրոհներով, սակայն այդպես էլ որևէ իրական գոլային պահ չստեղծեցին միմյանց դարպասի մոտ։

Երկրորդ խաղակեսի միջնամասում «Վուլվզը» մեծացրեց ճնշումը՝ ստանալով առավելություն։ Հատկապես այդ առավելությունն ավելի նկատելի դարձավ, երբ 64-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Ադամա Տրաորեն։

73-րդ րոպեին հենց Տրաորեի աջ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո Ռաուլ Խիմենեսը գլխով կատարած հարվածով առավ մղեց «գայլերին»՝ ընթացիկ մրցաշրջանում խփելով իր 14-րդ գնդակը։

84-րդ րոպեին նույն եզրից փոխանցում կատարեց արդեն հյուրերի լատերալ Մեթ Դոհերթին, ում փոխանցումից հետո մեկ հպումով կատարած հարվածով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պեդրու Նետուն՝ ապահովելով «Վուլվզի» հաղթանակը։

Այպսպիսով, Նունու Էսպիրիտու Սանտու սաները վաստակեցին 46 միավոր, հավասարվեցին «Մանչեսթեր Յունայթեդին»՝ կտրուկ մոտենալով 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին»։ «Վուլվզն» այժմ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և «Չելսիին» զիջում է ընդամենը 2 միավոր, որն իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ հունիսի 21-ին, հյուրընկալվելով «Աստոն Վիլլային»։ «Վեսթ Հեմը» 27 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023