Վինի-Բենզեմա զույգը կանգ չի առնում. Ռեալը հիանալի Comeback-ով հանձնեց «Մեստալիայի» քննությունը🎥

Վինի-Բենզեմա զույգը կանգ չի առնում. Ռեալը հիանալի Comeback-ով հանձնեց «Մեստալիայի» քննությունը🎥

20/09/2021 - 00:59

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական հետաքրքիր ու լարված հանդիպում ստացվեց, որը դրամատիկ ավարտ ունեցավ։

«Վալենսիան» 66-րդ րոպեին Ուգո Դուրոյի խփած գոլից հետո մինչև 86-րդ րոպեն հաղթում էր 1:0 հաշվով, սակայն «արքայական» ակումբն ոչ միայն հասցրեց հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ կորզել։

Նախ 86-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի փոխանումից հետո աչքի ընկավ Վինիսիուս Ժունիորը, ապա 88-րդ րոպեին բրազիլացի վինգերն իր պարտքը վերադարձրեց Բենզեմային, ով էլ ուսով կատարածով առաջ մղեց «Ռեալին»։

Այսպիսով, Կառլո Անչելոտիի սաները 2:1 հաշվով մեծ դժվարությամբ հաղթեցին «Վալենսիային», վաստակեցին 13 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

«Չղջիկները» 10 միավորով 3-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023