Վինիսիուսը հոբելյանական ցուցանիշ է գրանցել Ռեալի կազմում

Վինիսիուսը հոբելյանական ցուցանիշ է գրանցել Ռեալի կազմում

02/03/2021 - 11:50

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Ռեալ Սոսիեդադի» դեմ, իսկ «սերուցքայինների» կազմում գոլն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման մտած Վինիսիուս Ժունիորը ։

Ինչպես տեղեկանում ենք լրագրող Պեդրո Մարտինի թվիթերյան էջից, բրազիլացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրեց իր 100-րդ հանդիպումը։ Այդ օրը նա եղել է 20 տարեկան 232 օրեկան։ Այդ ընթացքում Վինիսիուսը դարձել է 13 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Նրանից առաջ «արքայական» ակումբի կազմում 100 հանդիպումների սահմանագիծը հատել էին Ռաուլը (19 տարեկան 177 օրեկան) և Իկեր Կասիլիասը (20 տարեկան 125 օրեկան)։

Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականի հուլիսի 12-ին «Ֆլամենգոյից» 45 մլն եվրոյի դիմաց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023