Լա լիգայի չեմպիոնական ինտրիգը  չի մարել! Լևանտեն միավորներ խլեց Ատլետիկոյից🎥

Լա լիգայի չեմպիոնական ինտրիգը չի մարել! Լևանտեն միավորներ խլեց Ատլետիկոյից🎥

17/02/2021 - 23:53

Իսպանական Լա լիգայի շրջանակում տեղի ունեցավ 2-րդ տուրից հետաձգված «Լևանտե» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը, որը պետք է կայանար դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ մադրիդյան ակումբը մասնակցում էր Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության փլեյ-օֆֆի վերջին փուլերին, Դիեգո Սիմեոնեի թիմին լրացուցիչ հանգիստ տրվեց։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր արդեն 10-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Լուիս Սուարեսի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը շեղ ստացվեց։

Խաղն ակտիվ սկսեցին մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները, սակայն հաշիվը բացեց «Լևանտեն»․ 17-րդ րոպեին Խորխե դե Ֆրուտոսոի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Էնիս Բարդին։

Բաց թողած գոլը չընկճեց «հնդկացիներին», ընդհակառակը, Դիեգո Սիմեոնեի տղաներն էլ ավելի մեծացրին իրենց ճնշումը՝ մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներ անցկացնելով։

Գոլն արդեն հասունանում էր, որից վալենսիական ակումբի ֆուտբոլիստները չկարողացան խուսափել նախքան ընդմիջման գնալը։ 37-րդ րոպեին Կոկեի իրացրած անկյունայինից հետո Մարկոս Լյորենտեն հավասարեցրեց հաշիվը։

Իսպանացի կիսապաշտպանը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց արդեն իր 8-րդ գոլը․ նրա անվան դիմաց կա նաև 7 գոլային փոխանցում։ 26-ամյա ֆուբտոլիստը Լուիս Սուարեսից հետո ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոյի» երկրորդ լավագույն ռմբարկուն է։

Կոմղերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ խաղակեսը միանգամից մեկնարկեց մադրիդյան ակումբի առավելությամբ։

48-րդ րոպեին աչքի ընկնելու լավ հնարավորություններ կորցրին Լուիս Սուարեսն ու Անխել Կոռեան․ «Էլ պիստոլեռոյի» հարվածից հետո «Լևանտեին» փրկեց դարպասապահ Այրտոր Ֆերնանդեսը, իսկ Կոռեան շեղ հարվածեց։

Այդ դրվագից հետո մադրիդյան ակումբը շարունակում էր տիրել նախաձեռնությանը, ավելի շատ էր տիրում գնակին, սակայն երկար ժամանակ հանդիպման հյուրերի գործողություններում չկար սրություն։

Միայն խաղավերջում «Ատլետիկոն» մեծացրեց ճնշումը, կրկին վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց խփել հաղթական գնդակը։

Այսպիսով, «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Լևանտեի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշվիվ։ Մադրիդյան ակումբը վաստակեց 55 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ռեալին» գերազանցելով 6 միավոր։ «Հնդկացիները», իրենց համաքաղաքացիների համեմատ, դեռևս մեկ հանդիպում պակաս են անցկացրել։

«Լևանտեն» էլ 28 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023