«Վիկտոոո՜ր․․․ գրո՜ղը տանի»․Երբ Լուկակուի ձայնը մինչև Երևան հասավ?

«Վիկտոոո՜ր․․․ գրո՜ղը տանի»․Երբ Լուկակուի ձայնը մինչև Երևան հասավ?

29/06/2020 - 14:18

Երեկ՝ հունիսի 28-ին, իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով անչափ դժվար հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։

Խաղի ամենավերջին գրոհներից մեկի ժամանակ անչափ զվարճալի դեպք տեղի ունեցավ։ «Ինտերը» 90+5-րդ րոպեին նետվեց հակագրոհի․ Վիկտոր Մոզեսը հարձակման աջ եզրում գնդակը ստացավ՝ փորձելով փոխանցում կատարել դեպի Ռոմելու Լուկակուն կամ Ռոբերտո Գալյարդինիին։

Նախքան փոխանցելը Ռոմելու Լուկակուն անընդհատ բարձրաձայն գոռում էր․ «Վիկտոոո՜ր, այստեղ, ա՜յ այստեղ…»։

Վիկտոր Մոզեսի փոխանցումը փակեց մրցակցի պաշտպաններից մեկը, ինչից հետո Ռոմելու Լուկակուն ավելի փրփրեց՝ բացականչելով․

«Վիկտոոո՜ր․․․ գրո՜ղը տանի»։

Եվ այս ամենը էկրաններից այն կողմ այնքան պարզ լսվում էր՝ առաջացնելով նույնիսկ Անտոնիո Կոնտեի ծիծաղը։ Ավելի մանրամասն պատկերացնելու համար պետք է դիտել տեսանյութը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023