Էմերին Եվրոպա լիգայի շրջանակում բացարձակ ռեկորդ է սահմանել

Էմերին Եվրոպա լիգայի շրջանակում բացարձակ ռեկորդ է սահմանել

16/04/2021 - 11:33

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Դինամո Զագրեբին» և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր, քանի որ դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր 1։0։ Կիսաեզրափակչի շրջանակում իսպանական ակումբը կմցրի «Արսենալի» դեմ։

Այդ նվաճման շնորհիվ «դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մրցաշարի շրջանակում ռեկորդային ցուցանիշ է գրանցել։

Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 49-ամյա մասնագետի գլխավորած թիմերն արդեն 6-րդ անգամ են հասնում Եվրոպա լիգայի 1/2 եզրափակիչ, ինչը երբևէ գրանցված լավագույն արդյունքն է։

Էմերին Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ 3 անգամ հասել է «Սևիլիայի» (2014-16 թթ․), մեկական անգամ էլ՝ «Վալենսիայի» (2012թ․), «Արսենալի» (2019 թ․) ու արդեն նաև «Վիլյառեալի» հետ։

Հատկանշական է, որ «Սևիլիայի» հետ այդ բոլոր դեպքերում ակումբը նվաճել է եզրափակչի ուղեգիր, իսկ հետագայում տիրացել է նաև բաղձալի գավաթին։ Էմերիի օրոք «Արսենալը» նույնպես դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, սակայն 1։4 հաշվով պարտվեց «Չելսիին»։

Հավելենք, որ Ունայի Էմերիի գլխավորած ակումբները Եվրոպա լիգայի շրջանակում անցկացրել են 93 հանդիպում, որոնք տոնել են 59 հաղթանակ, 21 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել ընդամենը 13 պարտություն՝ գնդակների 192։94 հարաբերակցությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023