Վիլաշ-Բոաշը մերժել է Նյուքասլի առաջարկը

Վիլաշ-Բոաշը մերժել է Նյուքասլի առաջարկը

21/05/2020 - 18:45

«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մերժել է «Նյուքասլը» գլխավորելու առաջարկը, որը շուտով նոր սեփականատեր կունենա։

Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը՝ հղում կատարելով  L’Equipe-ին, անգլիական ակումբը 42-ամյա պորտուգալացի մասնագետի աշխատավարձ է առաջարկել, որը գերազանցել է նրա ներկայիս աշխատավարձի չափին, սակայն Վիլաշ-Բոաշը մերժել է այն։

Հիշեցնենք, որ «կաչաղակների» նոր սեփականատերն է դառնալու Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանը, որի կարողությունը գնահատվում է մոտ 300 մլրդ եվրո։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023