Վերատին ցանկանում է համալրել իսպանական գրանդի շարքերը

Վերատին ցանկանում է համալրել իսպանական գրանդի շարքերը

20/05/2023 - 11:13

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, հնարավոր է, շուտով հեռանա փարիզյան ակումբից։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, իտալացի ֆուտբոլիստին զայրացնում է «Պարի Սեն-Ժերմենի» երկրպագուների` իր հանդեպ վերաբերմունքը։

Վերջերս ՊՍԺ-ի երկրպագուները տարբեր ակցկաներ են իրականացրել ակումբի հարձակվողներ Լեո Մեսսիի և Նեյմարի տների առջև, որոնց ընթացքում պահանջել են ակումբից հեռացնել նաև Վերատիին։

Աղբյուրի փոխանցմամբ` այդ ամենը խիստ հիասթափեցրել է 30-ամյա ֆուտբոլիստին, ով այժ պատրաստ է լքել ՊՍԺ-ի շարքերը։

Դրան զուգահեռ, ՊՍԺ-ն նույնպես դեմ չէ բաժանվել Վերատիից, քանի որ ակումբի ղեկավարությունը դժգոհ է նրա ներկայիս խաղամակարդակից ու պատրաստ է վաճառել իտալացի կիսապաշտպանին։

Հաղորդվում է, որ Վերատիի մտադրության վրա կարող է ազդել փարզիյան ակումբի հավանական նոր գլխավոր մարզիչը։

Ակնկալվում է, որ Քրիստոֆ Գալտիեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կլքի «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Ինքը` Վերատին, ցանկանում է կարկերան շարունակել «Ռեալ Մադրիդի» հետ, քանի որ մինչ օրս հիանալի հարաբերություններ է պահպանում «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, ում գլխավորությամբ հանդես է եկել հենց ՊՍԺ-ի կազմում։

Այդուհանդերձ, «սերուցքայինները» դժվար թե ցանկանան ձեռք բերել Վերատիին, քանի որ նախ մտադիր են երիտասարդացնել կիսապաշտպանության կենտրոնն, ապա «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակը «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին գնելն է, ում գործարքը շատ մոտ է ավարտին հասցնելուն։

Նշվում է, որ Վերատիի կարիերայի շարունակության այլընտրանքային տարբերակները «Միլանն» ու «Յուվենտուսն» են, որոնք շատ վաղուց հետաքրքրված են իտալացի կիսապաշտպանի ծատայություններով։

Բացի դրանից, 30-ամյա ֆուտբոլիստը կարիեան Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակ նույնպես ունի, սակայն դա քիչ հավանական է։

Հավելենք, որ Մարկո Վերատին ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2012 թ. հուլիսից` անցկացրած 413 խաղում դառնալով 11 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023