Վատ արդյունք. Ռեալն այս ցուցանիշում Իսպանիայում գերազանցում է միայն մեկ թիմի

Վատ արդյունք. Ռեալն այս ցուցանիշում Իսպանիայում գերազանցում է միայն մեկ թիմի

04/04/2019 - 12:00

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս պօարտվել է «Վալենսիային»՝ ընդունելով 2 գոլ և խփելով 1-ը:

Հատկանշական ցուցանիշ է առանձնացրել Opta-ն: Ընթացիկ մրցաշրջանում (բոլոր մրցաշարերը ներառյալ) «Ռեալը» 49 խաղերում բաց է թողել 60 գոլ:

Այս արդյունքով «արքայական» ակումբն իսպանական թիմերի շարքում գերազանցում է միայն «Ուեսկային», որը 61 գոլ է ընդունել:

Էլ ավելի վատ արդյունք է «Սևիլիայի» ցուցանիշը. դարձյալ ընդունած 60 գոլ, սակայն ի տարբերություն «Ռեալի», 3-ով ավելի՝ 52 հանդիպումներում:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023