Վալվերդեն ու Ասենսիոն հերոսանում են` անչափ կարևոր հաղթանակ պարգևելով Ռեալին Օսասունայի դեմ խաղում🎥

Վալվերդեն ու Ասենսիոն հերոսանում են` անչափ կարևոր հաղթանակ պարգևելով Ռեալին Օսասունայի դեմ խաղում🎥

19/02/2023 - 01:56

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Օսասունայի» դեմ։

Ծանր ընթացք ստացած խաղում` «արքայական» ակումբը հաղթեց 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեց 79-րդ ու 90+2-րդ րոպեներին Ֆեդե Վալվերդեի և Մարկո Ասենսիոյի խփած գոլերը։

Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը վաստակեց 51 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Օսասունան», 30 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023