Չնշանակված 11-մետրանոց․ Բարսան հրապարակել է Ալբայի ու Սուսոյի մասնակցությամբ կասկածելի դրվագը🎥

Չնշանակված 11-մետրանոց․ Բարսան հրապարակել է Ալբայի ու Սուսոյի մասնակցությամբ կասկածելի դրվագը🎥

11/02/2021 - 16:48

Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի կիսաեզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Սևիլիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։

Հանդիպման 72-րդ րոպեին Ժորդի Ալբան և Սուսոն «Սևիլիայի» տուգանային հրապարակի հատույցներում պայքարում էին գնդակի համար։ Դրվագի վերջում Սուսոն կանոնների խախտում թույլ տվեց Ալբայի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Մատեո Լաոսը նշանակեց տուգանային հարված, սակայն «Բարսելոնայի» ներկայացուցիչները լրիվ այլ կարծիքի են։

Խաղից հետո կատալոնական ակումբը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում հրապարակել է այդ դրվագի տեսանյութը՝ ակնարկելով, խախտումը տեղի է ունեցել «Սևիլիայի» տուգանային հրապարակում և պետք է նշանակվեր 11-մետրանոց , այլ ոչ թե տուգանային հարված։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023