Բարսան ոչինչ չառաջարկեց մրցակցին․ Սևիլիան լուրջ առավելություն է ստանում պատասխան խաղից առաջ🎥

Բարսան ոչինչ չառաջարկեց մրցակցին․ Սևիլիան լուրջ առավելություն է ստանում պատասխան խաղից առաջ🎥

11/02/2021 - 01:50

Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի շրջանակում կայացավ «Սևիլիա» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը։

Հանդիպման մեկնարկում կատալոնական ակումբն ուներ որոշակի առավելություն և 11-րդ րոպեին կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն Լեո Մեսսիի հարվածից հետո դարպասապահ Բոնոն փրկեց «Սևիլիային»։

Հանդիպման մեկնարկում գրոհեց «Բարսան», սակայն խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց անդալուսական ակումբը․ աչքի ընկավ կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն։

Այդ բաց թողած գոլից հետո Ռոնալդ Կումանի թիմը մեծամասամբ ուներ տարածքային առավելություն, սակայն «բլաուգրանասի» խաղում առանձնապես սրություն չկար։

«Բարսայի» ֆուտբոլիստները հատուկենտ դրվագներում էին կարողանում գրոհները հարվածով ավարտել, ինչի մասին են խոսում նաև թվերը։ «Բարսայի» ֆուտբոլիստները ողջ հանդիպման ընթացքում կատարեցին ընդամենը 3 դիպուկ հարված։

Բանն այն է, որ Խուլիեն Լոպետեգիի սաներն էլ ընդհանուր առմամբ կատարեցին 3 դիպուկ հարված, սակայն նրանք 85-րդ րոպեին կրկնապատեկցին իրենց առավելությունը։ Ճակատագրի հեգնանքով անդալուսական ակումբի կազմից գոլի հեղինակ դարձավ «Բարսայի» նախկին ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը։

Այպսիով, «Սևիլիան» հաղթեց 2։0 հաշվով և Իսպանիայի գավաթի պատասխան խաղից առաջ լուրջ առավելություն ստացավ ավելի զորեղ մրցակցի նկատմամբ։ Կողմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 4-ին՝ «Բարսելոնայի» հարկի տակ։

Հատկանշական է, որ Լոպետեգիի սաները տպավորիչ ցուցանիշ են գրանցել՝ վերջին 8 հանդիպումներում տոնելով նույնքան հաղթանակ, իսկ վերջին 6 հանդիպումներում ընդհանրապես գնդակ չեն ընդունել սեփական դարպասը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023