Սպինացոլան Իտալիայի հավաքականի հետ մեկնել է Լոնդոն📷

Սպինացոլան Իտալիայի հավաքականի հետ մեկնել է Լոնդոն📷

10/07/2021 - 22:39

Հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալու է Եվրո-2020-ի եզրափակիչ հանդիպումը որի շրջանակում մրցելու են Իտալիայի ու Անգլիայի հավաքականները։

Իտալիայի հավաքականի կազմից այդ հանդիպումը, ստացած ծանր վնասվածքի պատճառով, բաց է թողնելու ընթացիկ Եվրոյի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Լեոնարդո Սպինացոլան։

Սակայն, 28-ամյա պաշտպանը Իտալիայի հավաքականի հետ մեկնել է Լոնդոն և այնտեղ կաջակցի իր թիմակիցներին։ Այդ մասին տեղեկացնում է «սկուադրա աձուրայի» Twitter-ի պաշտոնական էջը` հրապարակելով հետևյալ լուսանկարը.

«Այժմ ավելի շատ էմոցիաներ ունեմ, քան եթե լինեի հավաքականի կազմում և պատրաստվեի խաղին։ Այս իրավիճակում լարվածությունն ավելի մեծ է։

Իսպանիայի դեմ խաղից հետո մենք տղաների հետ 2 ժամ խոսում էինք տեսազանգով։ Ես ի սրտե նրանց շնորհակալություն էի հայտնում, քանի որ նրանք անհավանական աջակցություն ցույց տվեցին ինձ։

Ես գիտեի, որ նրանք եզրափակչի ուղեգիր կնվաճեն։ Անհամբերությամբ սպասում եմ խաղին»,- վերջերս տված մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշել է Սպինացոլան, ում խոսքերը մեջբերում է Sky Italia-ն։

Հիշեցնենք, որ Լեոնարդո Սպինացոլան վնասվածք ստացել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի շրջանակում կայացած Բելգիայի դեմ խաղում (2:1)` կտրելով աքիլլեսյան գարշապարի ջլերը։

Սպինացոլան արդեն ենթարկվել է վիրահատության և վնասվածքի պատճառով բաց կթողնի 5-6 ամիս։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023