Պաշտոնական․ Մի շարք ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին

Պաշտոնական․ Մի շարք ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին

19/04/2021 - 09:58

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, 12 գրանդ ակումբներ ակումբներ հայտարարել են եվրոպական Սուպերլիգա ստեղծելու մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ակումբներն են «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»։

Բրիտանացի լրագրող Ռոբ Հարիսն էլ Twitter-ի իր էջում Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է․

«Եվրոպական առաջատար 12 թիմեր պայմանավորվել են ստեղծել Սուպերլիգա, որի հանդիպումներն անցկացվելու են աշխատանքային օրերին, իսկ մրցաշարը տեղի է ունենալու հիմնադիր-ակումբների հովանու ներքո։

Հիմնադիր-ակումբները մտադիր են ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ քննարկել համատեղ համագործակցության հարցը, որպեսզի ապահովեն ֆուտբոլի լավագույն հեռանկարները։

Սուպերլիգայի ստեղծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համաճարակն արագացրեց ֆուտբոլում գործող տնտեսական մոդելի անկայությունությունը։ Բացի դրանից, հիմնադիր-ակումբներն արդեն մի քանի տարի է իրենց առաջև նպատակ են դրել բարելավել եվրոպական ֆուտբոլի մակարդակն ու մրցակցությունը, ինչպես նաև ստեղծել մրցաշարերի նոր ձևաչափ, որի շրջանակում բարձակարգ ֆուտբոլիստները պարբերաբար կմրցեն միմյանց դեմ։

Կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց, որ անհրաժեշտ է մարտավարական տեսլական և առողջ գործարար մոտեցում, որպեսզի բարելավվեն և պաշտպանվեն եվրոպական ֆուտբոլային բուրգի արժեհամակարգը»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023