Պաշտոնական․ Սուպերլիգան դադարեցվեց

Պաշտոնական․ Սուպերլիգան դադարեցվեց

21/04/2021 - 09:53

Սուպերլիգայի գաղափարը չիրագործված՝ այն տապալվեց։ Ինչպես գիտեք, այսօր՝ վաղ առավոտյան, բոլոր անգլիական ակումբները պաշտոնապես հայտարարեցին, որ դուրս են գալիս մրցաշարից, ինչից հետո էլ հետևեց Սուպերլիգայի ղեկավար կազմի հաղորդագրության տարածումը, որով նրանք ասում են, որ Սուպերլիգայի մրցաշարի իրագործումը դադարեցվեցվում է։

«Եվրոպայի Սուպերլիգան համոզված է, որ եվրոպական ֆուտբոլում առկա ներկա իրավիճակը մի շարք փոփոխություններ է պահանջում։

Մենք առաջարկում ենք նոր մրցաշար, քանի որ հին համակարգն այլևս չի աշխատում։ Մեր առաջարկի նպատակն է զարգացնել սպորտը՝ միաժամանակ ապահովելով բոլոր ռեսուսրներով ֆուտբոլային բուրգի համար։ Այն նաև նպատակ ունի օգնել ֆուտբոլային ողջ համայնքին, որը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, լուրջ ֆինանսական դժվարությունների է հանդիպել։

Չնայած անգլիական ակումբները դուրս եկան մրցաշարից, որոնք հսկայական ճնշման ներքո ստիպված էին դա անել, մենք վստահ ենք, որ մեր առաջարկն ամբողջությամբ համապատասխանում է Եվրոպայի օրենքներին ու նորմերին, ինչը դատարանի կողմից հաստատվել է՝ Սուպերլիգան երրորդ կողմից պաշտպանելու նպատակով։

Ստեղծված իրավիճակում մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք այս նախագիծը վերափոխելու համար՝ չհրաժարվելով երկրպագուներին լավագույն  փորձով ապահովելու մեր նպատակից և միևնույն ժամանակ ֆուտբոլային համայնքի եկամուտներն ավելացնելուց»,- նշված է Սուպերլիգայի տարածած հաղորդագրության մեջ, որը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն։

Ինչ վերաբերում է Սուպերլիգայի կազմում մնացած մյուս ակումբներին, ապա, ըստ Ռոմանոյի տեղեկությունների, «Ինտերը» նույնպես դուրս է եկել մրցաշարից, «Միլանը» նույնպես հետևելու է իր համաքաղաքացիների օրինակին, իսկ «Յուվետնուսի», «Բարսելոնայի», «Ատլետիկո Մադրիդի» ու «Ռեալի» վերաբերյալ որևէ հստակություն չկա։

Այսպիսով, կարելի է փաստել, որ Սուպերլիգայի մրցաշարի իրագործումը ժամանակավորապես դադարեցվել  է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023