Պաշտոնական․ Անգլիական բոլոր ակումբները դուրս եկան Սուպերլիգայից

Պաշտոնական․ Անգլիական բոլոր ակումբները դուրս եկան Սուպերլիգայից

21/04/2021 - 02:19

Ինչպես գիտեք, Սուպերլիգայի գաղափարը դեռևս չիրագործված՝ մոտ է տապալման։ Ակումբները սկսել են լքել մրցաշարը։

Առաջին ակումբը, որը դուրս եկավ Սուպերլիգայից, «Մանչեսթեր Սիթին» էր։

«Քաղաքաբնակների» քայլին հետևեցին նաև անգլիական մյուս ակումբները, որոնք ներգրավված էին Սուպերլիգայում՝ դուրս գալով մրցաշարից։ Այդ տեղեկությունը հաստատել են «Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտենհեմի», «Արսենալի» պաշտոնական կայքերը։

Ըստ իտալացի լրարգող Ֆաբրիցո Ռոմանոյի տեղեկությունների՝ «Չելսին» նույնպես շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։ Կասկած չկա, որ լոնդոնյան ակումբը նույնպես դուրս է գալու մրցաշարից։ «Կապույտները» հաշված րոպեներ առաջ են ավարտել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Բրայթոնի» (0։0) դեմ իրենց հանդիպումը, այդ պատճառով էլ «ազնվականները» դեռևս չեն հաստատել այդ տեղեկատվությունը։

Այսպիսով, Սուպերլիգայի կազմում մնացին «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023