Սնեյդեր․ «Չնկատեցի, թե ինչպես օղու շիշը դարձավ լավագույն ընկերս»

Սնեյդեր․ «Չնկատեցի, թե ինչպես օղու շիշը դարձավ լավագույն ընկերս»

26/06/2020 - 23:39

Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը պատմել է, որ «Ռեալում» հանդես գալու տարիներին ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել․

«Ես երիտասարդ էի և գնահատում էի հաջողությունն ու ուշադրությունը, սակայն մի ինչ-որ սխալ զարգացավ։ Թմրանյութեր չկային, սակայն կար ալկոհոլ և ռոք’ն’ռոլ։ Ես ընտելացել եմ ապրել ինչպես աստղ։

Երբ դու «Ռեալի» ֆուտբոլիստ ես, քեզ պաշտում են։ Բոլորն անխտիր սեր են տածում։ Դու քայլում ես փողոցում, ծախսում ես հազարավոր եվրոներ՝ վճարելով նաև այլոց գնումների համար։ Չեմ ասի, թե ես ինձ որևէ բանից զրկել եմ։ Ես բավականին լավ եմ խաղացել, սակայն ասում էին, որ ավելին կարող եմ։

Ես մենակ և որդուս՝ Ջեսսին, շատ հազվադեպ էի տեսնում։ Բացի դրանից՝ ինչո՞ւ պետք է մնաս միայնակ, երբ դու ունես բավարար ընկերներ, որոնց հետ կարող ես անցկացնել լավ ժամանակ։

Այդ ժամանակ ես չնկատեցի, թե ինչպես օղու շիշը դարձավ իմ լավագույն ընկերը։ Գործին իմ վերաբերմունքը բավարար չէր «Ռեալի» մարզչական շտաբի և ղեկավարների համար։ Ես ինքնախաբեությամբ էի զբաղվում, երբ ասում էի, որ ամեն ինչ լավ է ընթանում, քանի որ ֆիզիկական պատրաստվածության ասպեկտում ես կատարելապես ձախողվում էի։ Ես քիչ էի վազում, սակայն դա թաքցնում էի հիանալի տեխնիկայով։ Ես կարծում էի, թե այդ ամենը ոչ ոք չի նկատի»,- պատմել է Սնեյդերն իր ինքնակենսագրական գրքում։ Այդ հատվածը մեջբերում է AS պարբերականը։

Հիշցենենք, որ Ուսելի Սնեյդերը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2007-2009 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Ինտեր»։ Սնեյդերը հանդես է եկել նաև «Գալաթասարայում», «Նիցցայում», ինչպես նաև Քաթարը ներկայացնող «Ալ-Գարաֆա» ակումբներում։ Սնեյդերը կարիերան ավարտեց 2019 թվականի օգոստոսի 12-ին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023