Սնեյդերը, հնարավոր է, վերսկսի կարիերան

Սնեյդերը, հնարավոր է, վերսկսի կարիերան

04/07/2020 - 12:19

«Ռեալի», «Ինտերի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, հնարավոր է, վերսկսի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։

Հոլանդական Էրեդեվիզիան ներկայացնող «Ուտրեխտը» պատրաստ է նախկին ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել, ով նախորդ տարի ամռանը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

Ակումբի տեխնիկական տնօրեն Խորդի Զոյդամը ակնկարկել է, որ խաղացողը կվերադառնա մեծ ֆուտբոլ․

«Բոլորն էլ գիտենք, որ մենք Ուեսլիի հետ մշտապես կապի մեջ ենք եղել անցնող տարիներին։ Մենք մի քանի անգամ զրուցել ենք՝ քննարկելով նրա հավանական վերադարձը մեծ ֆուտբոլ։ Ուեսլին ժամանակ ունի, որպեսզի մտածի՝ արդյո՞ք նա դա ուզում է, թե՞ ոչ։ Նա, իհարկե, պետք է լավ մարզավիճակում լինի, որպեսզի մենք նույնպես վարձահատույց լինենք դրա դիմաց։

Թողե՛ք բացատրեմ․ եթե Սնեյդերը լիներ լավ մարզավիճակում, ապա միանշանակ «Ուտրեխտը» հետաքրքրված լիներ նրանով, սակայն դեռևս չգիտեմ, թե ինչ դուրս կգա այս ամենից։ Մենք այս ամենը կարող ենք քննարկել միայն այն ժամանակ, երբ նա հստակ որոշում կայացնի»,- ֆունցկիոների խոսքերը մեջբերում է ad.nl-ն։

Հիշեցնենք, որ Ուեսլի Սնեյդերը կարիերան ավարտել է 2019 թվականի ամռանը, իսկ նրա վերջին ակումբը եղել է Քաթարը ներկայացնող «Ալ-Գրաֆան»։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Սնեյդերը ավելորդ քաշ հավաքել։

Նշենք նաև, որ հոլանդական Էրեդիվիզիայի 2019/20 մրցաշրջանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկվեց, իսկ առաջնության արդյունքները զրոյացվեցին։ «Ուտրեխտը» առաջնության չեղարկման պահին զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023