Դավիդ Սիլվան բանակցում է իտալական ակումբներից մեկի հետ

Դավիդ Սիլվան բանակցում է իտալական ակումբներից մեկի հետ

29/07/2020 - 15:24

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան օգոստոսի 1-ից դառնալու է ազատ գործակալ՝ լքելով անգլիական ակումբի շարքերը։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, իսպանացի 34-ամյա կիսապաշտպանը, հնարավոր է, կարիերան շարունակի «Լացիոյի» կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբն արդեն սկսել է բանակցել Սիլվայի ներկայացուցիչների հետ։ Սիլվայի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է «արծիվների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին։

Բացի «Լացիոյից», կիսապաշտպանը առաջարկներ ունի նաև Արաբական Միացյիալ Էմերիություններից։ «Շաբաբ Ալ-Ահլի» և «Ալ-Նասրա» ակումբները նույնպես պայմանագիր են առաջարկել ֆուտբոլիստին։

Դավիդ Սիլվան 10 տարի անց լքում է «քաղաքաբանակների» շարքերը։ 2010 թվականին «Սիթիի» ղեկավարները 28․75 մլն եվրոյի դիմաց «Վալենսիայից» գնեցին Սիլվային, իսկ այդ ընթացքում կիսապաշտպանը մանկունյական ակումբի հետ նվաճել է 13 տիտղոս, այդ թվում՝ 4 անգամ դառնալով Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Սիլվան «Սիթիի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 434 հանդիպման՝ դառնալով 77 գոլի և 140 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023