Սիթին ու Պորտուն բարձր նոտայով ավարտեցին ՉԼ խմբային փուլը🎥

Սիթին ու Պորտուն բարձր նոտայով ավարտեցին ՉԼ խմբային փուլը🎥

10/12/2020 - 02:27

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Վերջին՝ 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Մարսելի» դեմ։

Առաջին խաղակեսում գրեթե հավասար պայքար ծավալվեց, իսկ հանդիպման երկրորդ կեսում, երբ խաղադաշտ դուրս եկան Սերխիո Ագուերոն ու Ռահիմ Սթերլինգը, «քաղաքաբնակները» վճռեցին հանդիպման ելքը՝ հաղթելով 3։0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Ֆերրան Տոռեսը, Սերխիո Ագուերոն և Ռահիմ Սթերլինգը։

Խմբի մյուս խաղում էլ «Պորտուն» Օտավիոյի և Մաթեուս Ուրիբեի խփած գոլերի շնրոհիվ Պիրեյում 0։2 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին»։

Վերջին տուրից հետո C խումբը ստացավ հետևյալ տեսքը․

1․ «Մանչեսթեր Սիթի» – 16 միավոր

2․ «Պորտու» – 13 միավոր

3․ «Օլիմպիակոս» – 3 միավոր

4․«Մարսել» – 3 միավոր

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023