Սիթին ճախրում է. «Քաղաքաբնակները» ջախջախեցին Լիդսին` վերադառնալով 1-ին հորիզոնական🎥

Սիթին ճախրում է. «Քաղաքաբնակները» ջախջախեցին Լիդսին` վերադառնալով 1-ին հորիզոնական🎥

30/04/2022 - 22:38

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։

Պեպ Գվարդիոլայի թիմը հանդիպման ողջ ընթացքում տոտալ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ` ջախջախելով 4:0 հաշվով։

«Քաղաքաբնակների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ռոդրին, Նաթան Ակեն, Գաբրիել Ժեզուսն ու Ֆերնանդինիոն։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 83 միավոր, շրջանցեց «Լիվերպուլին»` վերադառնալով մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։

Մերսիսայդյան ակումբն իր ակտիվում ունի 82 միավոր։

«Լիդսը», 34 միավորով, 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023