Սիթիի ռեկորդը կանգուն կմնա․ Լիվերպուլն ուշքի չի գալիս չեմպիոնությունից հետո?

Սիթիի ռեկորդը կանգուն կմնա․ Լիվերպուլն ուշքի չի գալիս չեմպիոնությունից հետո?

16/07/2020 - 01:31

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին չեմպիոնական տիտղոսը վաղուց ամրգարգած «Լիվերպուլը» և եվրագավաթային ուղեգրի համար պայքարող «Արսենալը»։

Նշենք, որ հանդիպման ողջ ընթացքում մերսիսայդյան ակումբն ուներ տարածքային լուրջ առավելություն և մրցակցի դարպասը կարող էր ուղարկել բազմաթիվ գնդակներ, սակայն այսօր Յուրգեն Կլոպի սաների օրը չէր։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 20-րդ րոպեին․ Էնդրյու Ռոբերտսոնի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Սադիո Մանեն մոտ տարածությունից գրավեց դարպասը։

«Արսենալի» ֆուտբոլիստները շատ արագ հավասարեցրին հաշիվը։ «Զինագործների» վինգեր Ռայս Նելսոնը մրցակցի տուգանային հրապարակի մոտ կտրուկ և ուժեղ պրեսինգի ենթարկեց «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին, ինչն էլ հանգեցրեց նրան, որ հոլանդացի պաշտպանը դեպի սեփական տուգանային հրապարակ սխալ փոխանցում կատարեց։ Գնդակը հայտնվեց Ալեքսանդր Լակազետի մոտ, ով էլ հեշտությամբ խփեց պատասխան գնդակը։

Միկել Արտետայի սաները նախքան ընդմիջման գնդալը նաև հաշվի մեջ առաջ անցան։ 44-րդ րոպեին Լակազետի փոխանցումից հետո արդեն աչքի ընկավ Ռայս Նելսոնը՝ մոտ տարածությունից գրավելով Ալիսոն Բեկերի դարպասը։

Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն արեցին ամեն ինչ, որպեսզի խփեն գոնե պատասխան գնդակը, սակայն այդպես էլ չհաջողվեց։

Հավելենք, որ չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո Յուրգեն Կլոպի սաներն անցկացրել են 5 հանդիպում, որոնցից հաղթական ավարտ է ունեցել ընդամենը երկուսը, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի, երկու խաղում էլ պարտվել են մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները։

Այս պարտության պատճառով «Լիվերպուլի» ֆուտբոլիստները զրկվեցին նույնիսկ կրկնել «Մանչեսթեր Սիթիի» 2017/18 մրցաշրջանում հեղինակած ռեկորդը։ Այդ մրցաշրջանում «քաղաքաբնակները» վաստակել էին 100 միավոր, ինչը բացարձակ ռեկորդ է Պրեմիեր լիգայի պամտության մեջ։

«Արսենալն» այս հաղթանակից հետո վաստակեց 53 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» մնաց 93 միավորով․ Յուրգեն Կլոպի սաները գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023