Սիթիի պաշտպանը ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա և ակումբին խնդրել է վաճառել իրեն

Սիթիի պաշտպանը ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա և ակումբին խնդրել է վաճառել իրեն

15/06/2021 - 17:34

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը մտադիր է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել «Բարսելոնա»։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, 27-ամյա պաշտպանը հասկանում է, որ «Բարսելոնայի» համար դժվար կլինի վճարել իր տրանսֆերայի արժեքը, այդ պատճառով էլ նա մտադիր է նպաստել և խփթանել իր տեղափոխությանը կատալոնական ակումբ։

Աղբյուրի փոխանցմամբ` Լապորտը փորձում է ճշում գործադրել «քաղաքաբնակների» վրա և ակումբին խդնրել է, որպեսզի վաճառեն իրեն։

Խոսակցություններ կան, որ «Սիթին» ու «Բարսելոնան», հնարավոր է, այս ամռանը մի շարք փոխանակումներ անեն.«ուղիղ» տրանսֆերների համար նրանց գումարը չի բավականացնի։

Հատկանաշական է, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մանկունյական ակումբից «կապտանռնագույնների» ճամբար են արդեն տեղափոխվել Սերխիո Ագուերոն ու Էրիկ Գարսիան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023