Սթերլինգ․ «Երիտասարդ սևամորթ մարզիչները չունեն Ջերարդի կամ Լեմպարդի հնարավորությունները»

Սթերլինգ․ «Երիտասարդ սևամորթ մարզիչները չունեն Ջերարդի կամ Լեմպարդի հնարավորությունները»

09/06/2020 - 11:50

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի վինգեր Ռահիմ Սթրելինգը խոսել է անգլիական ֆուտբոլում տիրող ռասայական խտրականությունների մասին․

«Բողոքը հիանալի սկզբնակետ է, որպեսզի լսելի դարձնես քո ձայնը, սակայն միայն բողոքով հնարավոր չէ այս երկրում որևէ բան փոխել։ Պետք է խոսել խնդիրների մասին, պետք է փոխել հասարակությունը, իսկ այնուհետև գործել դրան համապատասխան։ Մենք շատ ենք խոսել, իսկ այժմ գործելու ժամանակն է։

Անգլիական ֆուտբոլի այն ֆուտբոլիստները, որոնք ունեցել են հիանալի կարիերա, ինչպես օրինակ, Սթիվեն Ջերարդը, Ֆրենկ Լեմպարդը, Էշլի Քոուլը, Սոլ Քեմբելը, ովքեր այժմ մարզչական գործունեությամբ են զբաղվում։ Նրանք բոլորն էլ հաջողությամբ հանձնել են բոլոր անհրաժեշտ քննությունները՝ ստանալով մարզչական անդորրագիր, որպեսզի աշխատեն բարձր մակարդակով, սակայն Քոուլն ու Քեմբելը չունեն այն նույն հնարավորությունները, ինչ Լեմպարդն ու Ջերարդը»,- Սթերլինգի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդը մարզում է «Չելսին», իսկ Սիթվեն Ջերարդը՝ շոտլանդական «Ռեյնջերսը»։ Սոլ Քեմբելն աշխատել է անգլիական ցածր դիվիզիոնների մի շարք թիմերում, իսկ Էշլի Քոուլը մարզում է «Չելսիի» ակադեմիայի թիմերից մեկը։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023