Սթերլինգը հեռացվել է Անգլիայի հավաքականից

Սթերլինգը հեռացվել է Անգլիայի հավաքականից

12/11/2019 - 15:19

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի վինգեր Ռահիմ Սթերլինգը չի օգնի Անգլիայի հավաքականին ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Մոնտենեգրոյի դեմ խաղում։

Ըստ The Gurdian-ի՝ ֆուտբոլիստը հեռացվել է Անգլիայի հավաքականից մարզչական շտաբի որոշմամբ։ Նման քայլի պատճառ է դարձել այն, որ Սթերլինգը հավաքականի ճամբարում բախում է ունեցել «Լիվերպուլի» կենտորնական պաշտպան Ջո Գոմեսի հետ։

Ստերլինգը, դեռևս զայրացած լինելով նախօրեին «Լիվերպուլի» հետ կայացած խաղում պարտությունից, որոշել է հարաբերություններ պարզել պաշտպան Ջո Գոմեսի հետ, որի հետ տարաձայնություն էր ունեցել առաջնության խաղի ժամանակ:

Նշվում է նաև, որ Սթերլինգը պատժից չի խուսափել նույնիսկ ներողություն խնդրելուց հետո

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023