Անգլիական գրանդը ֆավորիտ է Ագուերոյի հետ պայմանագիր կնքելու հարցում

Անգլիական գրանդը ֆավորիտ է Ագուերոյի հետ պայմանագիր կնքելու հարցում

02/04/2021 - 15:29

Ինչպես գիտեք, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մանկունյական ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Սիթիից» հեռանալուց հետո արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է մրցելույթները շարունակել Պրեմիեր լիգայում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ամենով պայմանավորված՝ «Չելսին» ցանկանում է պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին։ Նշվում է, որ ներկա պահին Ագուերոյի հետ պայմանագիր կնքելու հարցում հենց լոնդոնյան ակումբն էլ ֆավորտի է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Ինտերը», ՊՍԺ-ն և «Բարսելոնան»։

Հիշեցնենք, որ Սերխիո Ագուերոն «քաղաքաբնակների» գույները պաշտպանում է 2011 թվականից ի վեր և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 384 հանդիպում՝ դառնալով 257 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023