Սերժինիո Դեստի տպավորիչ գոլը Ճամայկայի հավաքականի դարպասը🎥

Սերժինիո Դեստի տպավորիչ գոլը Ճամայկայի հավաքականի դարպասը🎥

26/03/2021 - 18:48

Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականն Ավստրիայի Վիներ Նոյշտադտ քաղաքում մարտի 25-ին ընկերական հանդիպում անցկացրեց Ճամայկայի հավաքականի դեմ՝ հաղթելով 4։1 հաշվով։ Հանդիպման 36-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ամերիկացիների եզրային պաշտպան Սերժինիո Դեստը ՝ հեռահար հարվածով դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։

Հատկանշական է, որ 20-ամյա ֆուտբոլիստը, ԱՄՆ հավաքականի կազմում անցկացնելով 6-րդ հանդիպումը, խփեց իր առաջին գոլը։

Հավելենք, որ վերջերս երիտասարդ ֆուտբոլիստն իր անդրանիկ գոլերը խփեց նաև Լա լիգայի շրջանակում՝ «Բարսելոնայի» կազմում Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում դառնալով դուբլի հեղինակ «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում (6։1

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023